Ադրբեջանցի մարզիկները կհեռանան Հայաստանից

Ադրբեջանցի մարզիկները կհեռանան Հայաստանից

Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն ու այդ երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 14-ի երեկոյան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը տեղի ունեցած՝ Ադրբեջանի դրոշը վառելու միջադեպից հետո որոշում են կայացրել ադրբեջանցի մարզիկներին վերադարձնել հայրենիք՝ պատճառաբանելով, որ ադրբեջանցի մարզիկները հոգեբանական ճնշման են ենթարկվել: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ապրիլի 15-23-ը տեղի կունենա Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում են 40 երկրների 389 մարզիկներ: Ադրբեջանցիների պատվիրակությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունից առաջ` ապրիլի 13-ին ժամանել էր Երևան 12–հոգանոց կազմով, որից 4-ը մարզիկներ են:

wp-apeth