Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան

Մայիսի 4-ին, ժամը 14։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին` դաշտամիջյան հատվածում, այրվում է «Mitsubishi Montero» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։07-ին։ Այրվել է ավտոմեքենան։

wp-apeth