Բեյրութի պայթյունից հետո բազմաթիվ շենքեր կանգնած են փլվելու վտանգի առաջ

Բեյրութի պայթյունից հետո բազմաթիվ շենքեր կանգնած են փլվելու վտանգի առաջ

Բեյրութի պայթյունի հետևանքով բազմաթիվ շենքեր քաղաքում կանգնած են փլվելու վտանգի առաջ: Այս մասին հաղորդում է «Արևելք» պարբերականը՝ հղում անելով Alkalimaonline -ին, որն իր հերթին՝ հղում է արել Բեյրութում իր աղբյուրներին: Ըստ աղբյուրի՝ մեծ թիվ են կազմում այն շենքերը, որոնց վերականգնումը գրեթե հնարավոր չէ:

Նշվում է, որ պետական մարմիններն արգելել են մոտենալ Բեյրութի նավահանգիստին: Արգելվել է նաև ձկնորսությունը՝ ծովային ջրերի թունավորման մեծ հավանականության պատճառով:

Աղբյուրը հավելել է, որ պայթյունի հետևանքով զոհվածների թիվն արդեն հասել է 178-ի: ԱԻՆ-ի աշխատակցիները նավահանգիստի փլատակների տակից դուրս են բերել և երեք հոգու դիակ:

wp-apeth