Փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամկազմին, այդ թվում Գեորգի Խաչատուրովին. Ս, Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ստիպված անդրադառնալ կարևոր հարցի, քանի որ լռությունն, ըստ նրա, կարող է անդառնալի հետևանք թողնել:
«Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարը ուզում է աշխատանքից ազատել և ոչ թե տեղափոխել, այլ ազատել։ Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Երեկ արդեն լուրը հաստատվեց և պարզվում է նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և դրանից ելնելով որոշել է ազատել Արտակ Թադևոսյանին և Մեղրու գնդի հրամանատարին, իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարների նկատմամբ, որից հետո հրամանը կլինի։ Թվում է, թե մանրուք է և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց…
Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը։
Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամկազմին, այդ թվում նաև Գրիգորի Խաչատուրովին և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ֊ որ ներգրավվածություն հարց է կամ հայացքների, այլ պատրվակ է իրենց սև գործն անելու։
Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և ՊՆ նախարարին, հեռու մնալ նման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման։
Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, դա հրավիրելն էր ՊՆ և շնորհակալություն հայտնել, եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունե՛ք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռո՛ւ մնացեք։ Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը ։ Հարգելի տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն և սատար կանգնենք մեր բանակին»,- գրել է Հովսեփյանը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։