Քոչարյանը քվեարկեց
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ մասնակցեց ընտրություններին: Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին: Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ձեր շանսերը, նա պատասխանել է. «Կասկածո՞ւմ եք»: Քոչարյանը հայտարարել է, որ քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության եւ տնտեսական վերելքի: