Վանեցյանը քվեարկեց
Երևանի թիվ 4/35 ընտրական տեղամասում քիչ առաջ քվեարկեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա քվեարկության էր եկել կնոջ, երկու որդիների և դստեր հետ: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ, բարեկեցիկ և ապահով Հայաստանի:
«Իշխանությունները հոգեվարքի մեջ են: Նրանց բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելուն: Նրանք հասկանում են, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու հնարավորություն չունեն»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա նշեց, որ ինքը քվեարկելու է հանուն բարեկեցիկ, ապահով Հայաստանի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի: Նրա խոսքով, հետընտրական զարգացումներ չեն լինելու՝ ընտրությունների արդյունքները կփաստեն, թե ովքեր են կազմելու իշխանություն: