Հուլիսը Հայաստանում կլինի նույնքան շոգ, որքան հունիսը

Հուլիսը Հայաստանում կլինի նույնքան շոգ, որքան հունիսը

Հուլիսը Հայաստանում կլինի նույնքան շոգ, որքան հունիսը։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է երկրի գլխավոր օդերեւութաբան Գագիկ Սուրենյանը։ Նրա խոսքով՝ օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանի ամբողջ տարածքում կգերազանցի նորմը 2-3 աստիճանով։

«Իրաքից հուլիսի 3-4-ին սպասվում է տաք օդային զանգվածների ներթափանցում։ Օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատում և Սյունիքի հովիտներում կտրուկ կբարձրանա և կգրանցվի 40-41 աստիճանի մակարդակին։ Բայց արդեն հուլիսի 6-ից շոգը կնահանջի և օդի ջերմաստիճանը կնվազի մինչեւ 35-36 աստիճան»,- նշել է Սուրենյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ հովիտներում, մասնավորապես՝ Արարատի մարզում և Երեւանում օդի ջերաստիճանը որոշ օրերի կբարձրանա և կհասնի 40-41 աստիճանի։

Այնուամենայնիվ, որոշ օրերի Սև ծովից սպասվում է սառը օդային զանգվածների ներթափանցում, ինչը կհանգեցնի համեմատական զովացման։

Ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ կլինեն անձրևներ, բայց տեղումների քանակը կմնա նորմի սահմաններում։

«Որպես կանոն, հուլիսին այդ նորմը ցածր է՝ մեկ հորդառատ անձրև»,- ասել է երկրի գլխավոր օդերեւութաբանը։

wp-apeth