Գյումրու ավտոկայանի մոտ հայտնաբերված նորածնի առողջական վիճակը կայունանում է
Գյումրու ավտոկայանի մոտ հայտնաբերված նորածինը շարունակում է մնալ քաղաքի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նրա առողջական վիճակը կայունանում է: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:
Գյումրու Ավտոկայան թաղամասում պարիսպներից մեկի տակ հուլիսի 3-ին առավոտյան թողել էին քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել էր պատահական անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայն, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն ու շտապօգնություն: Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ: Երեխան առողջ է: Նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հականիշներով: