Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է միայն առավոտյան. երկրորդ հերթափոխը չի աշխատել

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է միայն առավոտյան. երկրորդ հերթափոխը չի աշխատել

Ադրբեջանի ԶՈՒ-երի հերթական սադրանքի արդյունքում երեկվանից Սոթքի ոսկու հանքավայրի դադարեցված աշխատանքը վերսկսվել է միայն այսօր՝ առավոտյան։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Աշխատանքը սկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ երեկ երկրորդ հերթափոխը չի աշխատել»,- ասել է Ռուզաննա Գրիգորյանը։ Նա նշել է, որ այս պահին իրավիճակը հանդարտ է։

Հիշեցնենք, որ երկու օր է՝ Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին տարհանվում են։

Նշենք, որ իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

wp-apeth