Անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ-ի դիմաց

Անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԱԾ-ի դիմաց

Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ օգոստոսի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում  Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց: Այս մասին հայտնում է news.am պարբերականը:

Զինծառայողի հարազատներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում պատմել է, որ ծնողները նույնպես փաստեր են հավաքում, թե որտեղ կարող են լինել իրենց որդիները.

«Հայրերը խրամատներ են մտնում, որոնողական աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։ 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել, որոնցից 8-ն էլ նույնականացվել էր. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է»։

Հարազատը պատմել է, որ անհայտ կորած 21 զինծառայողները Ցոր զորամասից են։

«Պատերազմի 17-րդ օրը երեխաներին տարել են Հադրութի շրջան, այն ժամանակ, երբ արդեն Հադրութի շրջանը գրեթե հանձնած էր։ Իմանալով՝ այնտեղ ինչ վիճակ է, տարել են երեխաներին այնտեղ։ Մեր երեխաները հրետանավորներ էին, իրենց դիրքերն այլ պետք է լինեին, բայց տարել են բավականին սխալ դիրքեր։ Ընդամենը մեկ սպա է եղել, որ մինչև վերջ մնացել է մեր երեխաների հետ և նրա ճակատագիրն էլ է անհայտ»,- պատմել է հարազատներից մեկը։

wp-apeth