WarGonzo. Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցին լուսանկարել է ռուս խաղաղապահների գտնվելու վայրը

WarGonzo. Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցին լուսանկարել է ռուս խաղաղապահների գտնվելու վայրը

Բաքուն պնդում է, որ զինվորը մոլորվել էր, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ զինվորն Արցախի տարածք էր եկել այլ նպատակներով, հաղորդում է VarGonzo-ն:

Մասնավորապես, ըստ աղբյուրների, զինծառայողի մոտ հեռախոս է եղել, որում մեծ թվով լուսանկարներ եւ տեսանյութեր են հայտնաբերվել, որոնք ցույց են տալիս ռուսական խաղաղապահ ուժերի տարբեր օբյեկտների գտնվելու վայրը եւ ռուսական տեխնիկայի տեղաշարժը:

Բացի այդ, ճիշտ մեկ օր առաջ, ըստ VarGonzo-ի լրագրողների, Լիսագորի տարածքում եւս մի «վշտեցնող միջադեպ» էր տեղի ունեցել ադրբեջանցու մասնակցությամբ, որի մանրամասները չեն հաղորդվում:

Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունն Արցախի մասին, Գորիս-Կապան ավտոճանապարհի փակումը, Մարտակերտում զինծառայողի հետ միջադեպը եւ Լիսագորի շրջանում իրավիճակն Արցախի նկատմամբ Բաքվի ռազմավարության մի մասն է` տարածաշրջանում կայունության խաթարման համար»,- գրում է VarGonzo-ն իր տելեգրամ  ալիքում:

wp-apeth