Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ 2021 թվականի օգոստոսի 26-սեպտեմբերի 1 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ. Օգոստոսի 26-ին Հայաստանի Մարտունի քաղաքից 24 կմ արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում՝ 3 բալ, իսկ Երեւան քաղաքում ՝ 2 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ
Օգոստոսի 31-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 34 կմ հյուսիս-արեւմուտք գրանցվել է 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Իրանում՝ Խոյ քաղաքից 15 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով մեկ երկրաշարժ: օգոստոսի 31-ին 6.3 մագնիտուդով Խաղաղ օվկիանոսի հարավում` Կերմադեկ կղզեխմբի տարածքում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: