Պարզվել է, որ ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են, ոչ թե Ադրբեջանի լրտեսներ
Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնել է, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են:
«Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի: Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են: Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել: Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասված է հաղորդագրությունում: