Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են. որ 2021 թվականի սեպտեմբերի 16-22-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ.
- սեպտեմբերի 16-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւեք՝ 3-4 բալ ուժգնությամբ.
- սեպտեմբերի 19-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 17 կմ հյուսիս-արեւեք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ
- սեպտեմբերի 16-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 18 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 30 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ.
- սեպտեմբերի 16-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 40 կմ հարավ- արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ.
- սեպտեմբերի 17-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ.
- սեպտեմբերի 18-ին Թուրքիայում` Սարիղամիշ քաղաքից 8 կմ հարավ-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ.
- սեպտեմբերի 19-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 35 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ
· Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի Կուրիլսկ քաղաքից 375 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,0 մագնիտուդ:
- Հաջորդ օրը 6,4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Չիլիի Կոնսեպսիոն նահանգի Տալկաուանո քաղաքից 75 կմ դեպի հարավ-արեւմուտք:
- Սեպտեմբերի 22-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայի Կորինտո քաղաքից 75 կմ դեպի հարավ-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
Սեպտեմբերի 21-ին 5,9 մագնիտուդով Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուռն մայրաքաղաքից 126 կմ դեպի հարավ-արեւելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մասամբ փլուզվել է առնվազն 45 տուն: