Սիրիայում առաջիկայում կսկսվեն Ս. Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքները
Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Սրբ. Եպս. Զօպուեանի գլխավորությամբ, Ազգային վարչության հետևողական աշխատանքի արդյունքում և Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի նվիրատվիությամբ առաջիկա շաբաթներին սկսվելու է սիրիական պատերազմի տարիներին զինյալ ահաբեկիչների կողմից հրկիզված Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ Այս մասին գրում է «Գանձասարը»։ Սուրբ Գևորգ զորավարի և համանուն եկեղեցու անվանակոչության տոնի առիթով սեպտեմբերի 24-ին ժամը 17։00-ին Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի երեկոյան ժամերգություն։