Գյումրու սելեկցիոն կայանը համագործակցության պայմանագիր կնքեց համառուսական հետազոտական ինստիտուտի հետ

Գյումրու սելեկցիոն կայանը համագործակցության պայմանագիր կնքեց համառուսական հետազոտական ինստիտուտի հետ

«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն. Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը հոկտեմբերի 7-ին կնքեցին համագործակցության պայմանագիր:

Պայմանագրի կնքմանը նպաստել է 2021 թվականի ապրիլին Սանկտ  Պետերբուրգում երկու հաստատությունների ղեկավարների ստորագրած  հուշագիր: Պայմանագրի hամաձայն իրականացվելու են ասպիրանտական փոխանակման ծրագրեր: Կլինի նաև փորձի փոխանակում, վերապատրաստում, մասնակցություն տարբեր գիտական համաժողովների, համատեղ փորձագիտական ուսումնասիրություններ: Աջակցություն կլինի  նաև երիտասարդ գիտնականների դպրոցի ստեղծման աշխատանքներում: Գյումրի կատարած այցի շրջանակում Համառուսական հետազոտական ինստիտուտի տնօրեն Ելենա Խլեստիկինան ու փոխտնօրեն Ալեքսեյ Սավարզինը խոստացել են նպաստել, որպեսզի 2022 թվականի մարտից արդեն նմանատիպ դպրոց գործի Գյումրիում:

«Անշուշտ, շատ լավ հնարավորություն է: Ուրախ կլինենք, որ համագործակցության շրջանակում ասպիրանտական այս ծրագիրը շարունակականություն ունենա»,- ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ նշել է Գյումրու սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը:

wp-apeth