Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանք՝ Շիրակում

Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանք՝ Շիրակում

«Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:

Վարժանքի ընթացքում իրականացվել են գործնական միջոցառումներ՝ կոմունալ-տեխնիկական ցանցերի, ինչպես նաև հրդեհային և փրկարարական հետախուզություն, իրավիճակի գնահատում, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ, տեսակավորման կետի ծավալում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում, գազատար խողովակի խցափակում:

Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների աշխատակիցները, Մարալիկի քաղաքապետարանի ղեկավար կազմը:

Ուսումնավարժության ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի գլխավորությամբ իրականացվեց կատարված աշխատանքների վերլուծություն: Արձանագրվեցին թերությունները, տրվեցին համապատասխան ցուցումներ:

wp-apeth