Նյու Դելիում կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Նյու Դելիում կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու Դելիում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։ Երկու նախարարների հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում կմասնակցի Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ 

wp-apeth