Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովան՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սադրանքի մասին

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովան՝ Տեղ գյուղի հատվածում Ադրբեջանի սադրանքի մասին

Տեղ գյուղում տեղի ունեցածը վերահաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար միջոցներ են ձեռնարկել ՌԴ Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ շփման գծում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ցավոք, ըստ առկա տեղեկությունների, կան զոհեր և վիրավորներ: Տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար», — ասել է Զախարովան։

Մանրամասները՝ այստեղ:

wp-apeth