Վերապատրաստում կիրականացնի 21 կազմակերպություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը։
Վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել է 21 կազմակերպություն:
Դրանք են՝
- «Եվրոպական համալսարան» հիմնադրամ,
- Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց,
- «Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամ,
- «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ,
- «Մանկավարժական նախաձեռնություն» ՀԿ,
- «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ,
- «Կրթություն առանց սահմանի» ՀԿ,
- «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ,
- Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց ՊՈԱԿ,
- ««Տաթև» գիտակրթական համալիր» ՍՊԸ,
- «Երևանի Լեոյի անվան թիվ 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ,
- «Մաստեր Սթայլ» ՍՊԸ,
- Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց,
- «Երևանի բիզնեսի և կարիերայի ինստիտուտ» կրթական ՀԿ,
- «Ինտերակտիվ կրթության զարգացում» հիմնադրամ,
- «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ,
- «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա»,
- «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ,
- «Էդիթ պրինտ» ՍՊԸ,
- «Կրթություն և գործունեություն» սոցիալ-բարեգործական, կրթամշակութային հիմնադրամ,
- «Կրթական բարեփոխումների ազգային կենտրոն» ՀԿ: