ԵՊՀ-ում կխրախուսվեն պատվաստված բոլոր աշխատակիցները

ԵՊՀ-ում կխրախուսվեն պատվաստված բոլոր աշխատակիցները

ԵՊՀ-ում կխրախուսվեն պատվաստված աշխատակիցները: Այս մասին հայտարարել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը:

«Երևանի պետական համալսարանում այս պահին էլ մեծ թափով շարունակվում է իրականացվել պատվաստման գործընթացը: Աշխատակիցների շուրջ 40 %-ն արդեն պատվաստվել է: Մենք խրախուսում ենք պատվաստվելը, քանի որ այն ուղղված է հանրային առողջության պահպանմանը: Նշեմ, որ պարգևատրման տարբեր միջոցներով քաջալերելու ենք պատվաստված բոլոր աշխատակիցներին: Առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր մեր այն աշխատակիցներին, որոնք չունեն հակացուցումներ, պատվաստվել և միահամուռ ուժերով պայքարել համավարակի դեմ»,-հայտարարել է ռեկտորի պաշտոնակատարը:

wp-apeth