Նոր պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի հուլիսից

Նոր պարեկային ծառայությունը Երևանում կգործարկվի հուլիսից

Պարեկային նոր ծառայությունը Երևանում նախատեսվում է գործարկել հուլիսից: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հարցին:

«Հունվարից արդեն սկսվել է 5-ամսյա կրթական ծրագիրը, այն կավարտվի հունիսի վերջին: Եվ ըստ մեր պլանավորման՝ Երևանում նոր ծառայության գործարկումը նախատեսված է հուլիսից»,-ասաց Գրիգորյանը:

Նա հույս հայտնեց, որ նոր ծառայողներով կլինի էապես փոփոխված ոստիկանություն՝ արդյունքում ձգտելով հասնել հանրության վստահության աճին:

Պարեկային նոր ծառայությունը ստեղծվում է Ոստիկանության բարեփոխումների համատեքստում: Պարեկային ծառայությունը փոխարինելու է պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը:Պարեկային ծառայությունում աշխատելու համար դիմողները անցնում են կրթական ծրագիր:

wp-apeth