Հորդորում են պատասխանատվությամբ մոտենալ պատվաստումներին

Հորդորում են պատասխանատվությամբ մոտենալ պատվաստումներին

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում և խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ  գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՊՈԱԿ-ը:

«Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետևել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաև իրենց ստորագրություններով»,-ասված է հայտարարությունում:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնից» տեղեկացրել են նաև, որ խոշոր և մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանևան և Տորֆավան համայնքներում հունիսի 24-25-ը, ինչպես նաև Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում հուլիսի 1-ին: Ցանկացած հարցի ու բողոքների դեպքում կարելի է զանգահարել 012595939 հեռախոսահամարին:

wp-apeth