COVID-19-ի իրավիճակ, պատվաստումային գործընթաց. կատարվել է 103317 պատվաստում

COVID-19-ի իրավիճակ, պատվաստումային գործընթաց. կատարվել է 103317 պատվաստում

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է կորոնավիրուսային հիվանդության, պատվաստանյութերի ու պատվաստումների ընթացքի վերաբերյալ:

Մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը Հայաստանի Հանրապետություն է ներկրվել COVID-19-ի դեմ 279460 դեղաչափ պատվաստանյութ, որից 26,6%` 74400 դեղաչափ անգլո-շվեդական արտադրության «ԱստրաԶենեկա» (37200 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ միջակայքով), 37,5%` 105060 դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ-ՎԻ» (52530 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր միջակայքով), 35,7%` 100000 դեղաչափ չինական արտադրության «ԿորոնաՎակ»՝ (50000 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր միջակայքով):

Նշենք, որ հուլիսի 7-ին ստացվել է ևս 15000 դեղաչափ «Սպուտնիկ-ՎԻ»  պատվաստանյութի առաջին բաղադրիչ՝ 15000 անձի համար:

Հանրապետության մարզերի և Երևանի բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են բավարար քանակության նշված 3 պատվաստանյութերով:

COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, անվճար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին: Շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Պատվաստումներ են իրականացվում նաև շարժական պատվաստումային կետերում, որոնք տեղակայված են Երևանի Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում:

Պատվաստման ցուցանիշներն` ըստ մարզերի (% ըստ բնակչության թվի, հուլիսի 8-ի դրությամբ).

Արագածոտն 3315 2.7%
Արարատ 8482 3.3%
Արմավիր 7050 2.7%
Գեղարքունիք 7086 3.1%
Լոռի 7846 3.7%
Կոտայք 7266 2.9%
Շիրակ 7815 3.4%
Սյունիք 3192 2.4%
Վայոց ձոր 1160 2.4%
Տավուշ 2412 2.0%
Երևան 47693 4.4%
Ընդամենը 103317 3.5%

Հայաստանում COVID-19-ի դեմ անվճար կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք: 2021 թվականի հուլիսի 15-ից նշված անձանց շրջանում, ովքեր ցանկություն կունենան պատվաստվելու, պատվաստումներն կիրականացվեն միայն, եթե վերջիններիս 10 օր և ավելի գտնվելու են Հայաստանի Հանրապետությունում: Պատվաստումը կիրականացվի անգլոշվեդական  «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, 2021 թվականի հուլիսի 9-ից` միայն Երևանում ծավալված շարժական պատվաստումային կետերում:

Հուլիսի 8-ի դրությամբ` հանրապետությունում կատարվել է 103317 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 74479, որից` 33850 «ԱստրաԶենեկա», 17657 «Կորոնավակ», 22972 «Սպուտնիկ-Վի», երկրորդ դեղաչափ` 28838, որից՝ 6025 «ԱստրաԶենեկա», 5218 «Կորոնավակ», 17595 «Սպուտնիկ-Վի»:

wp-apeth