Կրակոցների պատճառով դադարեցվել է Սոթքի հանքավայրի աշխատանքը. գիշերը աշխատակիցները տարհանվել են

Կրակոցների պատճառով դադարեցվել է Սոթքի հանքավայրի աշխատանքը. գիշերը աշխատակիցները տարհանվել են

Ադրբեջանական կրակոցների պատճառով խախտվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատողների աշխատանքային իրավունքները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից: Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից»,- ասված է գրառման մեջ:

wp-apeth