Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհն ապահովվեց գիշերային լուսավորությամբ

Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհն ապահովվեց գիշերային լուսավորությամբ

Րոպեներ առաջ Ստեփանակերտ֊Շուշի ավտոճանապարհն ապահովվել է գիշերային լուսավորությամբ։ ԱՀ Քաղաքաշինության նախարարության կապիտալ վարչության տեխհսկիչ Անդրանիկ Սիմոնյանի խոսքերը մեջբերել է «Արցախպրեսիը»:

«Աշխատանքները սկսվել են մեկ ամիս առաջ։ Փողոցային լուսավորության ցանցը տեղադրվել է Ստեփանակերտից մինչև Լիսագոր ճանապարհահատվածում. ընդհանուր կազմում է 28 կմ հատված, որից 8,5 կմ-ը՝ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածը, արդեն լրիվությամբ պատրաստ է և միացված։

240 հատ հենասյուն է տեղադրվել, համապատասխան քանակությամբ 100 ՎՏ հզորությամբ ժամանակակից էներգոխնայող լեդ լուսատուներ։ Մնացած հատվածինն էլ նախատեսում ենք ավարտին հասցնել մոտ մեկ ամսվա ընթացքում։ Այս ճանապարհահատվածի լուսավորության ապահովումն, իհարկե, կարևոր նշանակություն ունի մեզ համար»,- նշեց Ա. Սիմոնյանը՝ հավելելով, որ նմանատիպ աշխատանքներ այս պահի դրությամբ ընթանում են նաև Ստեփանակերտ- Կարմիր շուկա 35 կմ երկարությամբ ճանապարհահատվածում:

wp-apeth