Ընդդիմությունը լքեց ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը

Ընդդիմությունը լքեց ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին հինգ անգամ դեմ էին քվեարկել խորհրդարանական մեծամասնության պատգամավորները: Թեկնածուի վերաբերյալ խոսք է ասել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Արթուր Ղազինյանը, նշելով որ հարցի քննարկման ժամանակ իր ներկայությունն անիմաստ է համարում, գործընկերների հետ լքել է նիստերի սրահը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը՝ հիմնվելով Դոնթի բանաձեւի վրա, արդեն 6-րդ անգամ այդ պաշտոնին առաջադրում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները միաձայն դեմ են քվեարկել Ղազինյանի թեկնածությանը:

Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին:

wp-apeth