Հրդեհ՝ «Պանդոկ Երևան» ռեստորանում

Հրդեհ՝ «Պանդոկ Երևան» ռեստորանում

Հունիսի 2-ին, ժամը 04։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցում գտնվող «Պանդոկ Երևան» ռեստորանում կրակ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Պանդոկ Երևան» ռեստորանում և տարածվել վերևի հարկում գտնվող ավտոպահեստամասերի խանութ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։49-ին,  մարվել՝ 10։48-ին։

Այրվել են «Պանդոկ Երևան» ռեստորանի խոհանոցի (մոտ 35 քմ) բաղդադե առաստաղը (մոտ 5 քմ), մալուխներ (մոտ 40 գմ), 3 էլեկտրական անջատիչ և պանդոկի հետնամասում՝ 1-ին հարկում, թիվ 7/28 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութի պահեստի առաստաղը (մոտ 35 քմ) և ավտոպահեստամասեր (մոտ 3 խմ)։

wp-apeth