Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրի-Մարմաշեն ճանապարհին
2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչը, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհով ընթանալիս, Մարմաշենի խճուղի 9/6 հասցեի դիմաց իր կողմից վարած «ԲՄՎ E60» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրի քաղաքի 55-ամյա բնակչուհուն, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի և տրանսպորտային միջոցի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մեքենայի վարորդն ու ուղևորը:
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: