Հրդեհ Խոսրովի պետական արգելոցում

Հրդեհ Խոսրովի պետական արգելոցում

Հուլիսի 2-ին, ժամը 11։48-ին Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում բռնկված հրդեհը մարվել է։

Այրվել են մոտ 4000 քմ խոտածածկույթ և մոտ 70 դեկորատիվ ծառ ու թուփ:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 28 փրկարար (4 օժանդակ ավտոմեքենա)։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 81 փրկարար և «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 30 աշխատակից։

Պարզվել է, որ մոտ 4000 քմ տարածքում տարբեր օջախներով այրվել են խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 15։50-ին։

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը։

Ժամը 20։30-ի դրությամբ մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ ակտիվ ծխացող օջախներ չկան։ Սահմանվել է հերթապահություն։

wp-apeth