Ծառից կախված քաղաքացի՝ «Թումոյի» մոտ

Ծառից կախված քաղաքացի՝ «Թումոյի» մոտ

Հուլիսի 14-ին, ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոտակայքում՝ շատրվանների մոտ, ծառից կախված քաղաքացի կա։

Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ՀՀ քննչական կողմիտեի լրատվական բաժնից հայտնում են, որ 2021 թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 13:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Թումո» կոչվող զբոսայգու շատրվանների մոտ դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և «Թումո» կոչվող զբոսայգում, դեպքի վայրի զննությամբ, հայտնաբերել իգական սեռի դի՝ ծառից կախված վիճակում:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակչուհի է՝ 41 տարեկան:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

wp-apeth