Այրվել է չոր խոտատարածք և պտղատու այգի

Այրվել է չոր խոտատարածք և պտղատու այգի

Օգոստոսի 3-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել,  որ Հայկավան թաղամասի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք:

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ հրշեջ մեքենա իր մարտական հաշվարկով:  Չոր խոտատարածքում բռնկված հրդեհը քամու միջոցով տարածվել է և այրել նաև հարակից այգին՝ պտղատու ծառերով: Վնասվել է 150 հատ տարբեր տեսակի բերքատու ծառեր  և 0,4 հա չոր խոտատարածք: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Հրդեհների առաջացման ճնշող մեծամասնությունը մարդածին են, այսինքն մարդու գործունեության հետ են կապված, ուստի ԱԻ պետական ծառայությունը հորդորում և պահանջում է արտակարգ դեպքերից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար ցուցաբերել զգուշավորություն, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես զանգահարել 911:

wp-apeth