Սելավաջրերը լցվել են տներից մեկի նկուղ
Օգոստոսի 11-ին, ժամը 18։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղում սելավաջրերը լցվել են 3-րդ փողոցում գտնվող տներից մեկի նկուղ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ ջրալցման հետևանքով անկել է 20 հավ և վնասվել է մոտ 1 տ գարի։ Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 50 տ ջուր։