Ավտոմեքենան բախվել է թունելի պատին
Օգոստոսի 22-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ թունելի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Ս․, ծնվ․1979թ․) բախվել է թունելի պատին։
Վարորդը և ուղևոր Ս․ Ս․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևոր Ե․ Ս․-ն (ծնված 2012 թ․) հոսպիտալացվել է «Արաբկիր» բժշկական համալիր։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են և փակել «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։