Մահվան ելքով ավտովթար՝ Թալինում
2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում միմյանց են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ մյուս մեքենայի վարորդնին և ավտոմեքենաների ուղևորներին պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: