Հրդեհ Ստեփանակերտում և Մարտունիում

Հրդեհ Ստեփանակերտում և Մարտունիում

Սեպտեմբերի 6-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 հասցեում, բնակելի շենքի 3-րդ հարկից ծուխ է նկատվում :

Օգնություն ցուցաբերելու և հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով կանչի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:

Տեղ հասնելուց պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 9 բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Փրկարարները տարհանել են բնակելի շենքի 3-րդ մուտքի բնակիչներին և բնակարանից դուրս հանել այրվող իրերը: Հրշեջ փրկարարներն արագ մեկուսացրել են կրակը և մարել, այն չի տարածվել հարևան բնակարաններում:

Հրդեհի հետևանքով տուժած և զոհ չկա: Դեպքի վայրում աշխատել են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողները, «Շտապ բժշկական օգնություն կայան»-ի հերթապահ բժիշկները, «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲԸ-ի հերթապահ խմբերը: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Հրդեհ Մարտունիում

Սեպտեմբերի 6-ին ժամը 16:05-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել՝ Մարտունի քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք և թփուտներ:

Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր:

Հաշվի առնելով հրդեհի մակերեսը՝ օգնության են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:20-ին , մարվել`ժամը 18:50-ին:
Հրդեհաշիջմանը մասնակցել են նաև 5 բնակիչ՝ Մարտունի քաղաքից: Նախնական տվյալներով Մարտունի քաղաքի հարակից տարածքում այրվել է մոտ 200 հա չոր խոտատարածք և թփուտներ: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

wp-apeth