Հրդեհ Մյասնիկյան պողոտայում

Հրդեհ Մյասնիկյան պողոտայում

Նոյեմբերի 24-ին, ժամը 18։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 19։18-ին։ Այրվել է «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։

wp-apeth