Հրդեհ Սպիտակ քաղաքում

Հրդեհ Սպիտակ քաղաքում

Նոյեմբերի 28-ին, ժամը 21։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Քրքորյան փողոցի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր․ կից առկա է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Քրքորյան փողոցում գտնվող տներից մեկին կից ծածկի տակ այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։38-ին, մարվել՝ 22։43-ին։ Այրվել են մոտ 60 հակ կուտակած անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 12 քմ։

wp-apeth