Երեք հայ շախմատիստ Աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Երեք հայ շախմատիստ Աշխարհի գավաթի ուղեգիր է նվաճել

Օրերս կայացել է շախմատի Աշխարհի գավաթի եվրոպական ընտրական մրցաշարը, որին մասնակցել է 35 երկրի 264 շախմատիստ, այդ թվում՝ 164 գրոսմայստեր և 65 միջազգային վարպետ:

Առցանց տարբերակով և նոկաուտ համակարգով (պարտվողը դուրս է մնացել պայքարից) անցկացված մրցաշարում խաղարկվել է 36 ուղեգիր, որոնցից 3-ը նվաճել են Հայաստանի ներկայացուցիչները: Աշխարհի գավաթի ուղեգրի են արժանացել Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը և գրոսմայստեր Շանթ Սարգսյանը։

Ընտրական մրցաշարին մասնակցել են նաև գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը:

Հավելենք, որ հուլիսի 10-ից օգոստոսի 6-ը Սոչիում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու են նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, իսկ կանանց մրցաշարին՝ Էլինա Դանիելյանը։

wp-apeth