Մարմնամարզության պատանեկան առաջնությունը՝ Գյումրիում

Մարմնամարզության պատանեկան առաջնությունը՝ Գյումրիում

Գյումրու համայնքապետարանի մարմնամարզական մարզաձևերի մարզադպրոցում մեկնարկել է սպորտային մարմնամարզության ՀՀ պատանեկան առաջնությունը։ Միջոցառմանը մասնակցել են Երևանի, Գյումրու, Վանաձորի և Էջմիածինի մարզիկ-մարզուհիները։ Պատանի մարմնամարզիկների համար միջոցառումը առավել պարտավորեցնող է եղել, քանի որ որպես մրցավարների նրանց արդյունքները գնահատելու են եկել հանրապետության սպորտային մարմնամարզության ներկայիս առաջատարներ՝ Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, ինչպես նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Հակոբ Սերոբյանը, հավաքականի մարզիչ Սոս Սարգսյանը և Ֆեդերացիայի փոխնախագահ Շուշանիկ Հարությունյանը։ Միջոցառման մասնակիցներին ողջունել և հաջողություններ են մաղթել Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանն ու Գյումրու համայնքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը։ Երկօրյա պայքարում կորոշվեն առանձին գործիքներից և բազմամարտից հանրապետության լավագույն պատանի սպորտային մարմնամարզիկները։

wp-apeth