Իսահ Ալիյուն հեռացել է «Ուրարտուից»

Իսահ Ալիյուն հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտուն» և Իսահ Ալիյուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականին։ Նիգերացի կիսապաշտպանը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

«Ուրարտուն» երկկողմ համաձայնությամբ խզել էր աշխատանքային պայմանագիրը նաև Եվգենի Կոբզարի հետ։ Կոբզարն «Ուրարտուում» էր 2018 թվականից։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է 56 պաշտոնական հանդիպման ու դարձել 13 գոլի հեղինակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի ռուս պաշտպան Պյոտր Տենը կշարունակի հանդես գալ «Ուրարտուի» կազմում։ Ակումբը և ֆուտբոլիստը երկարաձգել են աշխատանքային պայմանագրի ժամկետը: 30-ամյա ֆուտբոլիստը թիմին միացել է 2021-ի ձմռանը։ «Ուրարտուի» կազմում Տենը մասնակցել է 16 պաշտոնական հանդիպման։

Ռուս կիսապաշտպան Օլեգ Պոլյակովն ևս կշարունակի մրցելույթները «Ուրարտուի» կազմում։ Ակումբը և ֆուտբոլիստը երկարաձգել են պայմանագրի ժամկետը: Վերջինս թիմին միացել է 2020-ի հուլիսին։ «Ուրարտուի» կազմում Պոլյակովն անցկացրել է 20 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

wp-apeth