Վեց ֆուտբոլիստ հեռացել են «Արարատից»
Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի կազմում իրենց մրցելույթները չեն շարունակի ֆուտբոլիստներ Գրիգոր Մելիքսեթյանը, Իվան Սպիչկան, Քրիստիան Խիմենեսը, Զավեն Բադոյանը, Դավիդ Խուրցիձեն և Սերոժ Թիթիզյանը:
Գրիգոր Մելիքսեթյանը 2021 թվականի հունվարին էր միացել «Արարատին: Իվան Սպիչկան «Արարատում» անցկացրեց երկու մրցաշրջան, մասնակցեց 34 խաղի և դարձավ 1 գոլի հեղինակ: 24-ամյա իսպանացի պաշտպան Քրիստիան Խիմենեսը անցած մրցաշրջանում «Արարատում» անցկացրեց 9 հանդիպում: Զավեն Բադոյանն «Արարատում» էր 2018/19 մրցաշրջանից: Նա «Արաարտի» կազմում անցկացրել է առաջնության 65 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ: Դավիդ Խուրցիձեն «Արարատում» անցկացրած երկու մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 48 խաղի և խփել 6 գոլ: Սերոժ Թիթիզյանն վեց անգամ է Բարձրագույն խմբի հանդիպումների ժամանակ դաշտ դուրս եկել «Արարատի» մարզաշապիկով: