Բաչկովը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Բաչկովը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Տոկիոյի մարզահանդես մեկնող հայաստանցի մարզիկների թիվը ևս մեկով ավելացավ և  դարձավ 14: Նա գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է (63 կգ), հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Հայաստանի օլիմպիականների  կազմը այժմ  հետևյալ տեսքն ունի. հունահռոմեական  ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան  (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Հովհաննես բաչկով (63 կգ), Արման  Դարչինյան (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան,  հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ  Իզաբելա Յայլյան  (59 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ) և  ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ): Սպասվում են նոր համալրումներ:

wp-apeth