Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 125 կգ քաշային կարգում մեծ առավելությամբ հաղթելով իր բոլոր հակառոկդրներին գյումրեցի Լյովա Գևորգյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Գյումրեցի մարզիկը հաղթեց լեհ 10։0, մոլդովացի 10։0, ռուս 10։2 և ադրբեջանցի 11։0 հակառակորդներին: Գյումրու ազատ ոճի ըմբշամարտի մարզադպրոցի սանի անձնական մարզիչն է Հակոբ Ավետիսյանը:
Լյովա Գևորգյանն երկու տարի առաջ հաղթել էր նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: