«Շիրակը» կխաղա Առաջին խմբում

«Շիրակը» կխաղա Առաջին խմբում

Հուլիսի 9-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Կայացվել են մի շարք կարևոր որոշումներ, մասնավորապես, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, Առաջին խմբի և VBET Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից թիմերի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի նոր անդամի հաստատման վերաբերյալ:

«Քննարկումներ են ծավալվել Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿՄԱ-ն այսուհետ հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև 2002- 2003 թթ. ծնված, զորակոչային տարիքի ֆուտբոլիստների համար խաղային պրակտիկա ապահովելու համար ՀՖՖ-ն որոշել է ստեղծել նաև ԲԿՄԱ-2, որը հանդես կգա Առաջին խմբում: Այս թիմի կորիզը կկազմեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Թիմը կարող են համալրել նաև Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես եկող, 2004 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստները:

Չնայած Գյումրիի «Շիրակը» ուշացումով էր ՀՖՖ ներկայացրել Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակցության հավաստագիրը, ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց ընդառաջել «Շիրակ» ՖԱ-ին և թույլ տալ մասնակցել Առաջին խմբի առաջնությանը՝ կարևորելով Հայաստանի առաջնություններում Գյումրին ներկայացնող թիմի առկայությունը:

Այսպիսով Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցեն 7 թիմեր՝ «Լեռնային Արցախ», «Շիրակ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Ուրարտու-2», «Փյունիկ ակադեմիա», «Ալաշկերտ-2»: Մրցաշարը կանցկացվի 5 շրջանով»,- ասված է ՀՖՖ պաշտոնական կայքում:

wp-apeth