Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է «Ալաշկերտից»
Երևաի «Ալաշկերտն» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ. հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն հայտնեց վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով: Չնայած «Ալաշկերտի» համար կարևոր պահին պարոն Նավոյանը ընդառաջեց մարզչին՝ նշելով, որ «Ֆուտբոլն, անշուշտ կարևոր է, բայց ընտանիքն առաջին տեղում է»:
Շնորհակալություն ենք մաղթում պարոն Գրիգորյանին կարճ ժամանակում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզչին հետագա գործունեության մեջ: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի անունը շուտով հայտնի կդառնա: SPOILER. Չէ, ինքը չի»,- ասված է «Ալաշկերտի» հայտարարությունում:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» շարունակում է մրցելույթներն եվրաասպարեզում: Թիմը գալիք շաբաթ մրցելու է «Շերիֆի» հետ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի շրջանակներում: Առաջին խաղում ալաշկերտցիներն Երևանում պարտվել են 1:0 հաշվով: