Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց ու լքեց պայքարը

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց ու լքեց պայքարը

Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանն (75 կգ) օգոստոսի 1-ին ավարտեց ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:

Քառորդ եզրափակիչում վանաձորցի բռնցքամարտիկը մենամարտեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ և առաջին ռաունդի ավարտից 53 վայրկյան առաջ պարտվեց նոկաուտով: Հաղթանակի դեպքում Արման Դարչինյանը կապահովեր առնվազն բրոնզե մեդալ:

Տոկիո-2020-ում Արման Դարչինյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի նկատմամբ:

Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի թիմից պայքարը շարունակում է միայն 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ), որը մեկնարկային 2 գոտեմարտերում հաղթել է Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանին և ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևին ու նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր: Քառորդ եզրափակիչում Բաչկովը օգոստոսի 3-ին (Երևանի ժամանակով 07։03-ին) կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ, 2017թ․ Ասիայի չեմպիոն, 2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԱՄՆ-ում բնակվող 27-ամյա Էլնուր Աբդուրաիմովի հետ:

Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26-ին տեղի ունեցած 1/16 եզրափակիչի մենամարտում պարտվել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:

wp-apeth