Հայաստանի առաջնության երկրորդ տուրի շրջանակներում Երևանի «Փյունիկը» Չարենցավանում մրցեց նորեկ «Նորավանքի» հետ: Առաջին կեսից հետո հաշիվը հավասար էր, վերջում Վահե Գևորգյանի սաները կարողացան հաղթական գոլ խփել ու տանել անդրանիկ հաղթանակը Պրեմիեր լիգայում: Վայոց Ձորի մարզը ներկայացնող թիմը խփեց նաև իր առաջին գոլերն առաջնությունում: «Փյունիկը» մեկնարկային տուրում տարած հաղթանակից հետո կրեց առաջին պարտությունը:
ՆՈՐԱՎԱՆՔ-ՓՅՈՒՆԻԿ
2-1 (1-1)
1-0՝ Բենյամին Նանա 26՛, 1-1՝ Հովհաննես Հարությունյան 45՛, 2-1՝ Սիմոն Օբոնդե 90՛