Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղնակ

Վահան Բիչախչյանը դարձել է դուբլի հեղնակ

Սլովակիայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Ժիլինան» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Հաշվետու տուրում 3:1 հաշվով հաղթեց «Պոգրոնյեին» սեփական հարկի տակ: Տանտերերի կազմում խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը: Վերջինս փոխարինման մտավ 66-րդ րոպեին և մեկ րոպե անց տուգանայինից կատարած ուղիղ և դիպուկ հարվածով դարձավ գոլի հեղինակ: Դրանից տասը րոպե անց Վահանն ևս մեկ գոլ խփեց՝ այս անգամ մրցակցի դարպասը գրավելով հեռվից կատարած հարվածով:

Առաջնության շրջանակներում Վահան Բիչախչյանն անցկացրել է երկու հանդիպում, խփել է երկու գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ «Ժիլինան» շարունակում է պայքարը նաև Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում: Վահանը հինգ խաղում խփել է երկու գոլ ու կատարել մեկ գոլային փոխանցում:

wp-apeth