Կապառոսը ներկայացրեց ֆուտբոլի ընտրանու ընդլայնված կազմը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրեց ընտրանու կազմը, որով թիմը կնախապատրաստվի Մունդիալի ընտրականի փուլի առաջիկա երեք խաղերին: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կապառոսը հայտնեց ընդլայնված կազմը:
Դարպասապահներ`
- Արսեն Բեգլարյան
- Դավիթ Յուրչենկո
- Անատոլի Այվազով
Պաշտպաններ`
- Հովհաննես Համբարձումյան
- Կամո Հովհաննիսյան
- Վարազդատ Հարոյան
- Անդրե Չալըշըր
- Արման Հովհաննիսյան
- Տարոն Ոսկանյան
- Հրայր Մկոյան
- Դավիթ Տերտերյան
Կիսապաշտպաններ`
- Հենրիխ Մխիթարյան
- Խորեն Բայրամյան
- Ժիրայր Շաղոյան
- Տիգրան Բարսեղյան
- Վահան Բիչախչյան
- Սոլոմոն Իմե Ուդո
- Էդուարդ Սպերցյան
- Արշակ Կորյան
- Դավիթ Դավիդյան
- Արտակ Գրիգորյան
- Վբեյմար Անգուլո
- Արտյոմ Ավանեսյան
- Էրիկ Վարդանյան
Հարձակվողներ`
- Սարգիս Ադամյան
- Իշխան Գելոյան
- Ալեքսանդր Կարապետյան
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ին մրցակցի հարկի տակ կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի, սեպտեմբերի 5-ին` մրցակցի հարկի տակ Գերմանիայի և սեպտեմբերի 8-ին Երևանում Լիխտենշտեյնի դեմ: Առաջին երեք խաղերից հետո Կապառոսի գլխավորած թիմը 9 միավորով J խմբի առաջատարն է: